|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ եւ կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացման եւ ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից: Ֆրանսիան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում»,- ասվում է հայտարարության մեջ։։