|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է համարում՝ընդգծելով, որ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և ապահովելու իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա», - ասել է Սերդյուկովը։ Այդ նպատակով, ըստ Սերդյուկովի, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, և ի թիվս այլ բաների, հաշտության համաձայնագրի կնքումը կարևոր է իրավիճակի հետագա կարգավորման գործում։
Նրա խոսքով, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
«Չնայած Կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է շտաբի պետը։