կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 12:23
Աշխարհ

Ադրբեջանն անհանգստացած է ՌԴ-ից Հայաստանին մատակարարված Ս-300-ների պատճառով. Eurasian Times-ն անդրադարձել է ադրբեջանական «հետհուլիսյան» հիստերիային

Ադրբեջանն անհանգստացած է ՌԴ-ից Հայաստանին մատակարարված Ս-300-ների պատճառով. Eurasian Times-ն անդրադարձել է ադրբեջանական «հետհուլիսյան» հիստերիային

Eurasian Times-ի հոդվածագիր Թիմ Էդվարդսն իր հոդվածում անդրադարձել է հուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և դրանից հետո Ադրբեջանի կողմից բարձրացված հիստերիային՝ կապված երկրի ԶԼՄ-ների կողմից տարածված այն տեղեկության, ըստ որի հուլիսի 17-ից օգոստոսի 4-ը Հայաստանը ՌԴ-ից գնել է 400 (որոշները նշում են 280) տոննա սպառազինություն։

«Հայ-ադրբեջանակական սահմանային լարվածության թուլացումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և իր անհանգստությունը հայտնել ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող զենքերի կապակցությամբ, որոնք «լուրջ հարցեր են առաջացնում ադրբեջանական հասարակությունում»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում էին, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ը Դոնի Ռոստովից Իլ-76 բեռնափոխադրող ռազմական ինքնաթիռով Հայաստան է բերվել 400 տոննա զինամթերք։

Ռուսական զենքը Հայաստանի համար արտասովոր երևույթ չէ։ Երկու երկրները համարվում են ՀԱՊԿ դաշնակիցներ, իսկ ՌԴ-ն Հայաստանին վաղուց է զենք մատակարարում։ Սակայն Ադրբեջանը բողոքում է մատակարարման ծավալների և ժամկետների պատճառով։

Սակայն Ալիևը ուղերձը մի քիչ այլ էր. նա ասել էր, որ «Հայաստանի հարձակման հիմնական նպատակը երրորդ երկրի ներքաշումն է հակամարտություն», սակայն այդպես էլ չի նշել, թե որն է այդ երրորդ երկիրը», - գրում է հոդվածագիրը։

Էդվարդսը նաև ընգծել է, որ Հայաստանին մատակարարված զենքերն ունեն պաշտպանական բնույթ, իսկ Ադրբեջանին մտահոգել է, որ մատակարարվել են նորագույն սպառազինություններ, ինչպիսիք են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, միջին և հեռահար գործողության տեղորոշիչ սարքեր, հրետանային սպառազինություն և Ս-300 ԶՀԿ-ներ։