Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ձեզանից որևէ մեկը չդատապարտեց ձեր ընկերոջ երեկվա ելույթը։ Ձեր քաղաքական ուժի ղեկավարը լրագրող է, խմբագիր է, տարիներ շարունակ լրատվական ոլորտում է եղել։ Ձեր թիմակիցը երեկ ԱԺ-ի լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմնավաճառներ ու տվեց բարոյականության դասեր․ դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Մարդ, որը տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, ասել էր, որ հավերժ է, մարդը, որն իր այդ որակումից հետո այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից»,- հավելեց Խամոյանը:
Խամոյանը, դիմելով Ալեքսանյանին, ասաց․ «Դուք այս ամբիոնից պետք է ներողություն խնդրեք լրագրողներից»։
Այնուհետև պատգամավորը նշեց․ «Հիշատակում եք «Հայր մերը»։ Մի իշխանություն, որն ամենամոլի պայքարն է մղել հայոց եկեղեցու դեմ, խոսում է հոգևորից, իսկապե՞ս»։
Մանրամասն՝ տեսանյութում։