կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 12:34
Տարածաշրջան

Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու հարցում

Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու հարցում

Ռուսաստանը կարող է օգնել Անկարային հինգերորդ սերնդի թուրքական կործանիչստեղծելու հարցում՝ մինչ կողմերը նոր բանակցություններ են վարում։ Այս մասին Դուբայի ավիաշոուում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցել Թուրքիայի Հանրապետությանը (հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցում), մինչ մենք գտնվում ենք այս նախագծի շուրջ բանակցությունների փուլում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շուգաևը։

Ռուսաստանը MAKS-2021 ավիատիեզերական շոուի ժամանակ ներկայացրել է սեփական հինգերորդ սերնդի կործանիչը՝ «Checkmate»-ը։ Նման կործանիչի առաջին թռիչքը սպասվում է 2023 թվականին։ Rostec-ի կարծիքով՝ պատվերների ծավալը կարող է կազմել 300 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս է մնացել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումից 2019 թվականին՝ ի պատասխան Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգերի ձեռք բերման։ Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկել է դրա փոխարեն  գնել F-16-ներ։