Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին: