|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանը պատրաստ է օգնել Սիրիային՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցում, եթե սիրիական կողմը նման խնդրանքով դիմի իրենց: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթ, իսկ Դոնալդ Թրամփը, ի հեճուկս սիրիացի ժողովրդի կամքի, թալանում է նրանց և հանդիսանում է «միջազգային գող». նշում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հույս ունենք, որ մոտակա ժամանակներում կդադարեցվի ամերիկացիների ապօրինի վերահսկողությունը սիրիական շրջանների վրա, իսկ սիրիացիները պատասխան կտան և վերջ կտան այդ վերահսկողությանը», - հայտարարել է Վելայաթին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժումից հետո դուրս է բերել ամերիկյան զորքերի մեծամասնությունը: ԱՄՆ զինվորականների մի փոքր թվաքանակն դեռ մնում է երկրի հարավում և արևելքում, որտեղ, ըստ Պենտագոնի, օգնում են տեղի քրդական միավորումներին պահպանել նավթահանքերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ նավթը վաճառում է Թուրքիային: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն այդ տարածքներում են գտնվում են առանց սիրիական կառավարության թույլտվության, իսկ իրանցի ռազմական խորհրդատուներն այնտեղ են կառավարության հրավերով: