Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանացի Դևիդ Ռոուզը աղբանոցում, որտեղ աշխատում է շուրջ 15 տարի, գտել է ցիլինդր, սիգար և ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Նա գտել է նաև քաղաքական գործչի մակագրությամբ լուսանկար և նրա անձնական խոհարարի 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել է որդուն: Այդ նամակներում նա պատմել է վարչապետի ամենօրյա կյանքի մասին:
Դևիդ Ռոուզն իր գտածի մասին պատմել է BBC հեռուստաալիքի եթերում, որի ժամանակ փորձագետները գնահատել են նրա ներկայացրած հնաոճ իրերը: Նրանք հաստատել են գտնված իրերի իսկությունը՝ ընդհանուր առմամբ, դրանք գնահատելով 10 հազար ֆունտ սթերլինգ:
Պահպանողական կուսակցության անդամ Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1940-1945, այնուհետև` 1951-1955 թվականներին:
Լրատվամիջոցը մանրամասնում է` սիգարը վարչապետի բրենդն էր, որի շնորհիվ հասարակությունը նրան ճանաչում էր: 1947 թվականին ճողվածքի վիրահատությունից առաջ նա ծխելը թողել էր՝ բարդություններից խուսափելու նպատակով: Չնայած այս ամենին` ելույթներից մեկից առաջ Չերչիլը հատուկ վառել էր սիգարը՝ ուղեկցողներին ասելով, որ հանրությունը կսպասի իր բրենդին, և նրանց հիասթափեցնել չի կարելի: