Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 15:44
Տարածաշրջան

Թուրքիան հերքում է ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելուն առնչություն ունենալու մեղադրանքները

Թուրքիան հերքում է ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելուն առնչություն ունենալու մեղադրանքները

Անկարան հերքում է Բելառուս ներգաղթյալների տեղափոխմանն առնչություն ունենալու մեղադրանքները. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցում։

«Թուրքիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկվել է լեհ-բելառուսական սահմանին անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը։ Մեր նախարարը լեհական կողմին փոխանցել է իր հիասթափությունը, որ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան խնդրի կողմ չէ, նրան փորձում են այդպիսին դարձնել: Նա հերքել է Թուրքիայի և «Թուրքական ավիաուղիների» հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն այս հարցում»,- ասել է աղբյուրը։

Մևլութ Չավուշօղլուն Լեհաստանի իշխանություններին առաջարկել է տեխնիկական հանձնաժողով ուղարկել Թուրքիա՝ զարգացող միգրացիոն ճգնաժամի համատեքստում ստուգում անցկացնելու համար։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն Twitter-ում հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարի կոչի մասին՝ «համակարգել ջանքերը՝  միգրացիան որպես զենք օգտագործելը դադարեցնելու համար»։

Նախարարությունն ընդգծել է, որ Լեհաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են և միասին կաշխատեն՝ հակազդելու անօրինական միգրանտներին որպես հիբրիդային հարձակում օգտագործելուն: