|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկյան Հետքաննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը Չինաստանն անվանել է Միացյալ Նահանգների համար ամենամեծ երկարաժամկետ սպառնալիք և նրան մեղադրել է ամերիկյան պետական գաղտնիքները գողանալու մեջ:
Նրա խոսքով՝ Չինաստանի կառավարությունը սկսել է հետապնդել արտասահմանում բնակվող Չինաստանի քաղաքացիներին՝ նրանց ստիպելով վերադառնալ:
Ռեյը նշել է, որ Չինաստանն «ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի տեղեկատվության և մտավոր սեփականության, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ տնտեսության կայունության համար»:
Մասնավորապես, ըստ Ռեյի, Չինաստանը օգտագործում է գաղտնի գործակալների ծառայությունները՝ «Հազարավոր տաղանդներ» կոչվող զորակոչի ծրագրի միջոցով գաղտնի տեղեկատվություն գողանալու համար, ինչպես նաև հաքերների օգնությամբ գողանում է կորպորատիվ և անձնական տվյալներ՝ երկրում արհեստական ինտելեկտի զարգացումը արագացնելու համար:
Նա նաև նշել է, որ ՀԴԲ-ն այժմ յուրաքանչյուր 10 ժամում բացում է հակահետախուզության նոր գործ Չինաստանում, իսկ ակտիվ հակահետախուզության գրեթե հինգ հազար դեպքերից գրեթե կեսը կապված են Չինաստանի հետ: