|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող է դիմել Սահմանադրական դատարան այսօրվա «սահմանադրական փոփոխությունների» հարցով Սահմանադրության 168 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, քանի որ ակնհայտ է վեճը ԱԺ և ՍԴ միջև՝ իրենց սահմանադրական լիազորությունների շուրջ:
Իմ կարծիքով, կարող են դիմել նաև 168 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, քանի որ ԱԺ-ն ընդունում է օրենքներ և որոշումներ, ուստի ԱԺ կողմից ընդունվող «սահմանադրական փոփոխությունները» պետք է համարվեն օրենք, կամ եթե կուզեք, սահմանադրական օրենք:
Այլապես մենք ինքնիրավ ձևով առաջացնում ենք իրավական ակտի ինքնուրույն և նոր տեսակ՝ «սահմանադրական փոփոխություններ», առանց ունենալու դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և կարգավիճակը սահմանող համապատասխան իրավակարգավորումը, որն ի դեպ կարող է լինել միայն Սահմանադրության մեջ»: