կարևոր
496 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-10 23:55
Սպորտ

5 հայ բռնցքամարտիկ դուրս եկան Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալներ

5 հայ բռնցքամարտիկ դուրս եկան Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը բրոնզե մեդալներ

Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) հաղթանակներով դուրս եկան կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանին ևս երկու բրոնզե մեդալ:

86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց  էկվադորցի  Մարիո Խավիեր Սուարեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում:

2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց ղազախ Նուրլան Սապարբային:

51 կգ քաշային կարիգում Ռուդոլֆ Գարբոյանը նույնպես դուրս եավ 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ;

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են ապահովել նաև Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը  և Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: