|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը (2000-2008 թթ.): Ներկայումս նա քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրենն է: