Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են ՊՆ նախկին շենքի բակում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին։
«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ ՊՆ նախկին շենքի բակում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին, որ նախօրեին երկար բանակցություններից հետո ոստիկանները արտոնել էին վրաններ տեղադրել, հիմա պահանջում են վրանները հավաքել և հեռանալ տարածքից: Գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ արդեն դեպքի վայրում ենք։ Ո՛չ թուրքական ֆաշիզմին», - իր ֆեյբուքյան էջում գրել է Կրպեյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ էին եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։