կարևոր
3502 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-04 14:27
Քաղաքական

Այս իշխանությունն «աուկցիոն» է կազմակերպել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համար, որ տեսնի՝ ով՝ ինչ կտա․ Արթուր Խաչատրյան

Հայաստանի տարածքով միջանցք այսօր բոլոր կողմերն են ուզում՝ և ամերիկացիները, և ռուսները, և Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը հասկանում է, որ վնաս է, բայց եթե ռուսներն ու ամերիկացիները շարունակեն ուզել, չի բացառվում, որ Իրանն էլ ասի՝ դե գիտեք ինչ, ես էլ կամ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանությունների ձախորդ քաղաքականության արդյունքում, որը փորձեց «աուկցիոն» կազմակերպել, թե ումից ինչ կստանա՝ Հայաստանը մեծ հարվածի տակ ընկավ, որովհետև երկու տիտաններ իրար հետ կռվում են ու Հայաստանը դարձավ բախման թատերաբեմ։ Ես հույս ունեմ, որ ռազմական բախման թատերաբեմի չի վերածվի, իսկ նման վտանգ ես տեսնում եմ։ Կա տոտալ հակամարտություն ամբողջ աշխարհում՝ Վենեսուելայից սկսած՝ Վիետնամով վերջացրած, և, իհարկե, Հայաստանն ու Կովկասյան տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան, Կենտրոնական Եվրոպան այդ բախման տարբեր փոքր թատերաբեմերն ենք»։

Նա ընդգծեց, որ մենք՝ որպես փոքր երկիր ամեն բան պետք է անեինք, որպեսզի չդառնայինք բախման թատերաբեմ։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է պնդեր, որ այդ ճանապարհը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո, միաժամանակ, պետք է պնդեր, որ կբացի այդ ճանապարհը միաժամանակ, եթե բացվեն մնացած բոլոր ճանապարհները։

«Բայց այս իշխանությունը ինչ-որ «հանճարեղ» գաղափար առաջարկեց՝ «Խաղաղության խաչմերուկ», որ մյուս բոլոր ճանապարհների մասին մոռացան ու կանգնեցին միայն այս հատվածի վրա, կամ էլ գուցե իրենց չեն արգելել այդ ծրագիրը ներկայացնել։ Գուցե դա ակնարկ էր Ալիևին, թե «թողեք՝ ճանապարհը բացեմ, բայց դա ներկայացնեմ իբրև իմ նախաձեռնություն»»։

Մանրամասները՝ տեսանյութում։