|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նախատեսվող փոփոխությունները վերաբերում էին 18 տարեկաններին պաշտպանական սահմանի առաջին գիծ չուղարկելուն:
«Նախաձեռնությամբ նախատեսում ենք փոփոխություններ կատարել մարտական հերթապահության կարգի մեջ: Առաջարկում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան, այլ մեկ տարի փորձառություն ունեցող զինծառայողները։ 18 տարեկանը չափազանց փոքր տարիք է մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այս սկզբունքը պահպանելու արդյունքում մենք չենք ունենա զոհեր, դժբախտ պատահարներ»,- ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նրա փաստարկները, սակայն, համոզիչ չէին ոչ խորհրդարանի մեծամասնության` «Իմ քայլի», ո'չ էլ ընդդիմադիր մյուս թևի` «Լուսավոր Հայաստանի» համար: Հանձնաժողովը փոփոխությունների փաթեթին բացասական եզրակացություն տվեց:
Հիշեցնենք, որ կառավարությունը նույնպես նախագիծը չէր հաստատել։