Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը նրանից հետաքրքրվեց` բազմիցս խոսվել է առաջնագծում 18 տարեկան զինվորներին պայմանագրային զինծառայողներով փոխարինելու մասին, ի՞նչ տեսլական ունի Քոչարյանն այս հարցի շուրջ:
Քոչարյանը պատասխանեց, որ վաղուց հասունացել է առաջնագծի կառուցվածքն ու ինժեներական ամբողջ համակարգը վերադասավորելու, վերակառուցելու, ուժեղացնելու և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնելու հարցը: Նա նշեց, որ դեմ հակափաստարկն այն է, որ կիրառումը զուտ տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայության հետ է կապված, բայց, ըստ նրա, կարելի է գտնել տարբերակ, որ առաջնագծի փոփոխությունը ապահովի տնտեսական էֆեկտ:
«Իմ զինվորական ընկերները հիմնականում կիսում են իմ տեսակետները, միակ արգումենտը, որ դեմ են իմ տեսակետի` հիմա կիրառմանը, զուտ տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ, նույն տնտեսական հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում, որ առաջնագծի փոփոխությունն ինքը կարող է ապահովել նաև տնտեսական էֆեկտ. եթե առաջնագծի զինվորականները ստանան արժանապատիվ աշխատավարձ, բնականաբար, նրանք այդ աշխատավարձը կներդնեն տվյալ տարածքում՝ իրենց ընտանիքները կմոտեցնեն տվյալ տարածքին՝ առաջնագծից հանելով 18 տարեկաններին: Մենք նաև դեմոգրաֆիական խնդիրը կկարգավորենք, բնականաբար, մի քիչ ավելի ներքև կպատրաստենք նրանց որպես հերթափոխի մեր զինվորներ»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ բազմիցս իր հրապարակային ելույթներում խոսել է այդ մասին: