կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 14:19
Հասարակություն

ՔԿՀ–ներում շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր է իրականացվում

ՔԿՀ–ներում շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր է իրականացվում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր է իրականացվում:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Դեռեւս 2021 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի՝ ի դեմս շտաբի, ՍՀԻԱ բաժնի, եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ազատազրկված անձանց շրջանում կազմակերպել եւ անցկացնել առցանց շախմատային դասընթացների փորձնական ծրագիր, որի նպատակն է, ի թիվս այլ զբաղմունքների,  շախմատի միջոցով եւս ապահովել անազատության մեջ գտնվող անձանց օգտակար զբաղվածությունը։

Հատկանշական է, որ դասընթացներին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք առաջին անգամ են ցանկություն հայտնել մասնակցելու շախմատային խաղերի։

Դասընթացների ավարտին 5 լավագույն մասնակիցներից կազմված թիմը ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցաշարում»: