|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելում որոշել են փակել բարերը, ակումբները, մարզադահլիճները, ինչպես նաև արգելել զանգվածային միջոցառումները նոր կորոնավիրուի վարակի դեպքերի աճի պատճառով:
Ըստ The Jerusalem Post-ի՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարարության ղեկավար Հուլիուս Էդելշտեյնը: Բացի այդ, ուժի մեջ են մտնում սինագոգներում, ռեստորաններում և ավտոբուսներում մարդկանց թվի սահմանափակումները:
Վերջին տվյալներով Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի 30 749 դեպք, դրանցից 818-ը վերջին 24 ժամվա ընթացքում:
«Մեզ մնում է մեկ քայլ` ամբողջական կարանտին մտցնելու համար», - ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: