|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հարցազրույց է տվել բրիտանական Times թերթին, որում մեկնաբանել է Իրանի միջուկային սպառնալիքը։
«Մենք սառը պատերազմի մեջ ենք Իրանի հետ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի չեզոքացնենք իրանական սպառնալիքը»,- ասել է նա և հավելել. «Գաղտնիք չէ, որ Իրանը ներկայումս գտնվում է ամենաառաջադեմ վիճակում՝ ուրանի հարստացման հնարավորությունների առումով։ Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը փորձել է մեր շուրջը հաստատվել՝ մեզ շեղելու համար: Դրա դեմ պայքարում մենք կօգտագործենք մեր ողջ ուժը, նորարարությունը, տեխնոլոգիան և տնտեսությունը, որպեսզի մի քանի քայլ առաջ լինենք»։