ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմի, եթե Պեկինը չփոխի իր քաղաքականությունը: Այդ մասին ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Պեկինի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրա համար Չինաստանը պետք է պատրաստ լինի լրջորեն փոխել իր քաղաքականությունը, այդ թվում` տնտեսական և ռազմական ոլորտներում:
«Ես կարծում եմ, որ դա մեծապես կախված կլինի Արգենտինայից ( Բուենոս Այրեսում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը- խմբ.)»,- ասել է նա: