|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանն ամենամեծ վտանգն է ներկայացնում Իսրայելի համար, և հրեական պետությունը կպահպանի ազատությունը Թեհրանի նկատմամբ` միջուկային համաձայնագրով կամ առանց միջուկային համաձայնագրի. հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:
Հայտարարությունը հնչել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների և Եմենի հութիների ու Պարսից ծոցի երկրների միջև հարվածների փոխանակման պատճառով տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին:
«Իսրայել պետության համար ամենամեծ սպառնալիքը Իրանն է։ Իրանական միջուկային ծրագիրը գտնվում է Իսրայելի կառավարության պատասխանատվության ներքո, և, իհարկե, մենք հետևում ենք Վիեննայի բանակցություններին»,- ասել է հրեա վարչապետը։
«Մենք ներկայումս լուծում ենք մեր թույլ կողմերը և կառուցում Իսրայելի ռազմական հզորությունը տարիներ և նույնիսկ տասնամյակներ շարունակ: Իսրայելը կպահպանի գործողությունների ազատությունը ցանկացած դեպքում՝ (միջուկային) համաձայնությամբ կամ առանց համաձայնության», - հավելել է Բենեթը: