|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ պետության՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իրենք ամեն գնով կխոչընդոտեն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերելուն:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ Իսրայելը ցանկանում է համագործակցել դաշնակիցների հետ Իրանի դեմ, թույլ չի տա Իրանին՝ միջուկային զենք ձեռք բերել, նույնիսկ եթե ստիպված լինի միայնակ գործել:
Նա ասել է. «Մենք գործողությունների ծրագիրը ներկայացրել ենք Միացյալ Նահանգներին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող մեր ընկերներին և անհամբերությամբ սպասում ենք, որ մեր գործընկերները, բացի մեր անկախ գործողություններից, քայլեր կձեռնարկեն»։
Նշենք, որ Իսրայելն ունի 200-300 միջուկային մարտագլխիկ: