Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վերջին ժամանակներս Հիլարի Քլինթոնը Ամերիկայում շրջանառել է իր նոր գիրքը` «Ինչ է տեղի ունեցել» վերնագրով, որում պատմում է, թե ինչպես եղավ, որ մեկ տարի առաջ նա պարտվեց նախագահական ընտրություններում:
Քլինթոնը, ով իր պարտության պատճառը համարում է Մոսկվայի միջամտությունը, անցյալ շաբաթ հայտարարել է. «Հնարավոր է, որ Ռուսաստանի սիրելի գործիքը արդեն տանկերը չեն ու ոչ էլ հրթիռները: Ես ուղիղ կհայտարարեմ` Ռուսաստանի զենքը դա սառը պատերազմի նոր տեսակ է: 19-րդ մենք պատերազմել ենք ցամաքում և ջրում, 20-րդ դարում` պատերազմել ենք օդում: Իսկ 21-րդ դարում` պատերազմները կընթանան կիբերտարածքում»:
BBC-ն հարցրել է Բրիտանիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Ռոբերտ Հաննիգանին, ինչ է մտածում ինքը կիբերտարածքում ընթացող պատերազմների մասին: Նրա կարծիքով` Ռուսաստանը կիբերտարածքում կարողանում է անել այն, ինչը նա արել է նախկինում այլ միջոցներով, այսինքն` կիբերտեխնոլոգիաները Ռուսաստանի համար գործելու նոր մեթոդներն են դարձել: Հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը հաստատել է Քլինթոնի այն միտքը, թե Ռուսաստանը կիբերտարածքում է ներգրավել սառը պատերազմի մեջ: