Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը «Հիտլերի հրեական արյան» մասին. հայտնում է Newsru.com-ը։
«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Հոլոքոստի թեման որպես քաղաքական պայքարի և փոխադարձ հարձակումների միջոց օգտագործելը։ Լավրովի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում և, ըստ էության, անընդունելի են: Նման ստի նպատակն է փորձել մեղադրել հրեաներին հենց հրեաների դեմ ամենասարսափելի հանցագործություններ կատարելու մեջ և մեր ժողովրդին հալածողներին ազատել պատասխանատվությունից»,- ասել է հրեա վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր. «Այն փաստը, որ ինքը (Զելենսկին) որպես փաստարկ է ներկայացնում` «ինչպես կարող ենք ունենալ ազգայնականացում, եթե ես հրեա եմ»: Եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց, իմ կարծիքով, Հիտլերն էլ հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, սովորաբար, հրեաներն են: «Ընտանիքն ունի իր սև ոչխարները», ինչպես մերոնք են ասում…»: