կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 16:26
Աշխարհ

Իսրայելի հիմնական առաքելությունն Իրանին հարվածելն է. Բենեթ

Իսրայելի հիմնական առաքելությունն Իրանին հարվածելն է. Բենեթ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կրկնել է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչող մեղադրանքները՝ ասելով, որ երկրի հիմնական նպատակը Իրանին հարվածելն է։

Ըստ Middle East Monitor-ի` Բենեթը Իսրայելի ռազմական ուժերի գլխավոր շտաբի նիստում ունեցած ելույթում ասել է, որ երկրի հիմնական առաքելությունը Իսլամական Հանրապետությանը և տարածաշրջանի դիմադրության խմբերին լուրջ վնաս հասցնելն է, այդ թվում` «Հըզբոլլահ»- ին, ՀԱՄԱՍ-ին և դիմադրության այլ խմբերի Արևմտյան Ասիայում:

Վերջին շաբաթների ընթացքում Բենեթը և նրա կաբինետն օգտագործել են բոլոր հնարավորությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ լարված մթնոլորտ ստեղծելու համար։  Անցած երեքշաբթի Համաշխարհային տնտեսական ֆորումում նա, մեղադրելով Իրանին,  ասել է, որ Թեհրանն ավելի թույլ է, քան թվում է: