|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վաշինգտոնից Թել Ավիվ մեկնելուց առաջ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահը համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի «զսպման» համատեղ միջոցառումների շուրջ:
Միացյալ Նահանգներ կատարած այցի ավարտին նա Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միջուկային զենքը «թեժ թեմա» է անվանել՝ կրկին Իրանին մեղադրելով ռազմական միջուկային ծրագրի մշակման մեջ:
Իսրայելական Yediot Ahronot թերթի հաղորդմամբ՝ Բենեթը ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպումը «արդյունավետ» է անվանել: Նրա խոսքով՝ ինքը և ԱՄՆ նախագահը մշակել են «փոխվստահության վրա հիմնված սերտ եւ անձնական հարաբերություններ»:
Հրեա բարձրաստիճան պաշտոնյան Իրանի միջուկային ծրագրին մեղադրել է «խաղաղության կուրսից շեղվելու» մեջ և այդ առնչությամբ հայտարարել է Բայդենի հետ համաձայնության գալու մասին: