|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ԱԺ խորհրդի նիստում ես ասացի, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ այսօր քաղաքական մեծամասնությունը ճիշտ չի կարողացել եւ կարողանում գնահատել իրավիճակը»: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Արտահերթ նիստը անհրաժեշտությունը հենց անվտանգային խնդիրներով է պայմանավորված: Բագրատ Գալստանյանի շարժումը հենց դրան է վերաբերում, որ ինքը կարողանա ազդել իրավիճակի վրա, կարողանա կանգնեցնել այն գահավիժումը, որ կա Հայաստանում, նաեւ երկխոսության, հանդուրժողականության, քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում նոր մարդիկ գան իշխանության, որոնք կարող են երկիրը այս իրավիճակից հանել: Ստեղծել դիմադրողականություն, պրոֆեսիոնալ մարդիկ լինեն տարբեր գերատեսչությունների ղեկին:
Ես գտնում եմ, որ Բագրատ Սրբազանի խոսքը մեր ժողովրդի զգալի մասին հասու է եւ պետք է ամեն ինչ անել, որ այսօրվա նախաձեռնության հիմնական նպատակը իրականանա»,-ասաց նա: