Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իշխող խմբակցությունում պատգամավոր կա շատ հաճախ է մտահոգություններ հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ։ Էնքան հաճախ, որ վախենամ ընտրություններին «Հայաստան» դաշինքին է քվեարկել։ Բայց էդքան դարդ մի արեք, դուք ձեր դարդը լացեք ։ Մեզ ասում եք ինչի՞ Գորիսի ընտրություններին չգնացիք, էդ որ գնացիք մի մեծ շքախմբով , ի՞նչ արեցիք , հաղթեցի՞ք․ չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի ում է ձայն տալիս, ում է վստահում։ Գյումրիում հաղթեցի՞ք, չհաղթեցիք, Մեղրիում չհաղթեցիք, եկեք դուք ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ դասեր մի տվեք»,-ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Այնուհետև խոսքն ուղղելով Կապանի բնակիչներին պատգամավորն ասաց․
«Սիրելի կապանցիներ, հատկապես հիմա խոսքոս ձեզ եմ հղում, առաջիկայում ընտրություններն են և կարծում եմ արժանապատիվ կերպով կմասնակցեք ը նտրություներին և ձեր ձայնը կտաք այն մարդուն , ով ձեր կողքին է եղել ամենադժվար պահերին և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից առաջ։
Այստեղ մարդիկ կան, որ պարզապես իրավունք չունեն կապանցուն ասել սրան ընտրեք, նրան մի ընտրեք , դուք դրա իրավունքը չե՛ք վաստակել , հեռու մնացեք»,- խոսքը եզրափակեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։