|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել: Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերաբար մաքրեք, թե չէ սկոչով կապված, ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»:
Տպավորություն է, որ քաղաքապետարանը բոլոր խնդիրները լուծել է մնացել է միայն ալկոգելի տուպերի մաքրությունը, մինչդեռ արդեն մի քանի շաբաթ է` Չարբախում տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Փաստացի տրանսպորտ չկա, որ մեջն էլ մաքուր կամ կեղտոտ ալկոգել լինի, բայց սա թերեւս չի հուզում մաքրասեր քաղաքապետին, կարեւորը` ալկոգելի տարաները ծուռ չլինեն, ոչինչ, որ քաղաքացիները կանգառներում վիզները ծուռ դեռ սպասում են տրանսպորտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում