|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց 2017 թվականի ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները:
Տիգրան Մուկուչյանի խոսքով` էլեկտրոնային տարբերակով քվեարկողների ընդհանուր թիվը կազմում է 877, քվեարկությանը մասնակցել են 747 քաղաքացի: 37 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Մուկուչյանը ներկայացրեց` որ քաղաքական ուժի օգտին որքան կողմ քվեարկություն է գրանցվել:
«Ելք» դաշինքին կողմ է քվեարկել 52 ընտրող, «Ազատ դեմոկրատներ»-ին՝ 6 ընտրող, «Հայկական վերածնունդ»-ի օգտին 3 ընտրող , «Ծառուկյան» դաշինքի` 73, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ 2,ՀՀԿ-ի օգտին 529 ընտրող, Կոմունիստական կուսակցության օգտին` 3, ՕՐՕ-ի օգտին` 17 հոգի, ՀՅԴ-ի օգտին 25 ընտրող: