Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրների 10 դեսպանների արտաքսման հետ կապված դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծվել է դեսպանատների՝ Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին հայտարարություններից հետո։
Անցած շաբաթ օրը Էրդողանը հայտարարեց, որ երկրի ԱԳՆ-ին հրամայել է պերսոնա նոն գրատա հայտարարել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին, որոնք ավելի վաղ կոչ էին արել Թուրքիային` ազատ արձաել թուրք իրավապաշտպան և բարերար Օսման Քավալային:
Երկուշաբթի Միացյալ Նահանգների և այլ երկրների դեսպանատները հայտարարեցին, որ հավատարիմ են այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին՝ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Դրանից հետո Թուրքիայի նախագահն ասել է, որ դեսպաններն «այսուհետ ավելի ուշադիր ու զգույշ կլինեն Թուրքիայի վերաբերյալ իրենց հայտարարություններում»։
«Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղակիորեն ուղղված էին մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ, ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե չհարգի մեր երկիրը»,- ասել է Էրդողանը։
64-ամյա Օսման Քավալան թուրք գործարար է, բարերար և իրավապաշտպան։ Իշխանությունները նրան մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ 2020 թվականի փետրվարին Քավալան արդարացվել է դատարանի կողմից 2013 թվականի բողոքի ակցիաների գործով, սակայն այդպես էլ ազատ չի արձակվել։