Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է` ուշադրություն դարձնի իր սեփական խնդիրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ում ռասիզմը և Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման անդամների նկատմամբ բռնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Ստամբուլի հեղինակավոր Բոսֆորի համալսարանում տեղի ունեցած իրադարձություններին արտասահմանյան մի շարք երկրների արձագանքը:
«ԱՄՆ-ը քննադատում է Ստամբուլի համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները: Եվ նրանք այդ մասին խոսում են մի երկրում, որտեղ ոստիկանները սպանում են անզեն աֆրոամերիկացիներին: Ավելի լավ է՝ ձեզ ռասիզմի համար պատասխանատվության ենթարկեք: Նույնը վերաբերում է Մակրոնին: Դեղին բաճկոնավորների հարցը լուծեք Փարիզում: Մենք թույլ չենք տա երիտասարդների մասնակցությունը հանցավոր գործողություններին, ներառյալ` ահաբեկչությանը», շեշտել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Մակրոնը երեկ հայտարարել էր, որ թուրքական զորքերի` Լիբիայից դուրս բերման հույս ունի։
«Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում ներդրում է խաղաղության հաստատման գործում։ Մակրոնը երբեք ոչինչ չի սովորել: Թուրքիան պատահաբար չէ զորք ուղարկել Լիբիա: Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում խաղաղության ու կայունության մեջ ներդրում է: Աֆրիկյան երկրի իշխանությունները մեզ հրավիրել են Լիբիա», - ասել է Էրդողանը:
Նա նաև մեղադրել է Ֆրանսիային Մալին գրավելու մեջ: