Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից վտարել այն դեսպաններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի, որոնք կոչ էին արել ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային:
Նրանց թվում են Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանները:
«Ինչո՞ւ են այս տասը դեսպանները նման հայտարարություններ անում... Ձեր գո՞րծն է Թուրքիային դաս տալը։ Ո՞վ եք դուք, ընդհանրապես: Թողե՛ք Քավալային։ Մի՞թե դուք ազատում եք մարդասպաններին, ահաբեկիչներին և ավազակներին ձեր իսկ երկրներում: Նրանք միշտ պատասխանում են՝ «դատարանն անկախ է»... Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է տալիս»,- ասել է Էրդողանը։
64-ամյա թուրք բարերար և իրավապաշտպան Օսման Քավալան Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, այդ թվում՝ թուրք և հայ բնակչության հաշտեցմանը և քրդական հարցի խաղաղ կարգավորմանը։ Քավալան բազմիցս է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով:
2020 թվականի փետրվարին դատարանը Քավալային արդարացրել է 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալության նոր օրդեր է տվել։ Քավալային նոր մեղադրանքներ են առաջադրվել, այս անգամ՝ 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու համար: