կարևոր
3277 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 12:21
Քաղաքական

Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի. Արտակ Զաքարյան

Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը.

Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ  նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:

ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին կարևոր քննությունը պետք է հանձնի: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Բրյուսելից չլինի Ադրբեջանի դեմ սակցիայի սպառնալիք և ՀՀ օկուպացված տարածքներից հետ քաշվելու հստակ պահանջ, ապա ԵՄ դիտորդների քամակներին պետք է տալ ու դուրս անել սահմանամերձ գոտիներից` անհասկանալի ու կասկածելի գործունեության համար: Այս մասին իր վերջին ասուլիսում խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը: Տեղ գյուղի երեկվա մարտերն ու զոհերը խոսում են այն մասին, որ ԵՄ առաքելությունն առնավազն իր խնդիրը չի կատարել, ավելին` ձախողել է:

Երեկվա մարտական գործողությունն ազդանշան է Հայաստանի հարավում սպասվող նոր ռազմական էսկալացիայի հավանականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգատես էր Իրանի հնարավոր օպերատիվ արձագանքի մասով:

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ԶՈւ ստորաբաժանումներում կա ուժ, ոգի և պատրաստականության բավարար մակարդակ: Իսկ ՊՆ քաղաքական ղեկավարությանն ու իշխանության ՔՊ-ական բոսյակներին պետք է խզակոթներին տալով դուրս շպրտել` դավադիր կերպով ՀՀ սուվերեն տարածքներում  նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և այն կառավարել չկարողանալու համար:

Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ շարային ծառայության համար պիտանի և առնվազն մարտական  հերթապահության փորձ ունեցող բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինենք 24 ժամվա ընթացքում մոբիլիզացիայի: Ցանկացած պատերազմ մեր դեմ կարող է սկսվել ու ծավալվել շատ անսպասելի, հաշված րոպեների ընթացքում: Աստված մի արասցե, եթե ռազմական էսկալացիա լինի, թշնամին քթներիս տակ է, ոչ թե Հորադիզում: Արագություն է անհրաժեշտ լինելու բոլոր հարցերում:

Համաժողովրդական համախմբում է պետք լինելու ամեն ինչում` կանոնավոր պաշտպանությունից, աշխարհազորային ինքնապաշտպանությունից մինչև ինֆորմացիոն պատերազմ ու թիկունքային ապահովում: Թքած ՔՊ-ական դավաճանների վրա: Հայրենիքի լինելիության հարց է, իսկ դավաճանների հետ` պատերազմի կանոններով»։

 Տեղ գյուղի երեկվա իրադարձությունն ու արագ ավարտը փոքր հույս տվեց, որ Ռուսաստանի ու Իրանի գործոնները դեռևս զսպող հանգամանք են Ադրբեջանի և Թուրքիայի համար և թույլ չեն տալիս տարածաշրջանը վերածել նոր, ավելի թեժ Սիրիայի:

Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի: Նիկոլի դիրքերը երկրի ներսում թուլացել են: Իշխանությունը պահվում է իրավապահ համակարգի չարաշահման հաշվին: Թուրքերը նպատակ ունեն մինչև վերջ օգտվել Նիկոլի «իշխանությունից»: Մենք պարտավոր ենք իշխանափոխության ձգտելով` դիմադրել ևս մեկ բարդ շրջան, որից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի համար սկսվեն ծանր ու քայքայիչ ժամանակներ:

Մեր կյանքը պայքար է, թե´ ներսում,  թե´ դրսում: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է տեղի ունենալու երկրում վաղը և ի՞նչ է սպասվելու իրեն այդ ընթացքում:

Աստված թող լույսերի մեջ պահի մեր զոհված երիտասարդների հոգիները: Հավերժ հիշատակ ու խոնարհում: Նրանք ընկան` հանուն Հայրենիքի:

Շուտափույթ ապաքինում մաղթենք վիրավոր զինծառայողներին:

Իսկ մեզ բոլորիս թող Աստված խելք ու իմաստություն տա վերջապես: Ամոթ է, որ առ այսօր մեր ժողովուրդը ՀՀ ում նման իշխանություն է հանդուրժում և միևնույն ժամանակ ցանկանում է հաղթել թուրքին»։