|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բաշար Ասադը ցմահ նախագահ լինելու մտադրություն չունի:
Սիրիայի գերագույն մուֆթի շեյխ Ահմեդ Բադրեդդին Խասունը գերմանացի լրագորղներին հայտարարել է, որ պետության 46-ամյա ղեկավարը պատրաստվում է լքել պաշտոնը բարեփոխումների ծրագրերն իրականացնելուց հետո եւ զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ` բժշկությամբ: Նա հիշեցրել է, որ Ասադն ակնաբույժ է եւ «միշտ երազել է ակնաբուժարան ղեկավարել»:
Մուֆթիի խոսքերով` Սիրիայի նախագահը պատասխանատու է կառավարության քաղաքական ու տնտեսական սխալների համար, սակայն նախագահը հավատարիմ է իր խոսքին եւ կիրականացնի Արաբական պետությունների լիգայի` ճգնաժամի հաղթահարման ծրագիրը:
Խասունը նաեւ զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի միջամտությունը Սիրիայի գործերին «աղետալի հետեւանքների կհանգեցնի». «Եվրոպայում պայթյունների ալիք կլինի, որոնք կիրականացվեն մահապարտների կողմից: Արյան գետեր կհոսեն»: