Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի բնակիչները այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում էին ձկնորսության արգելքի դեմ։ Մասնավորապես, Սևանում արդյունագործական ձկնորսություն անցկացնելու որոշման պատճառով, յուրաքանչյուր նավի անձնակազմ օրական կարող է որսալ ընդամենը 3-4 ձուկ, որով ձկնորսները պետք է ընտանիք պահեն, հարկ վճարեն՝ որպես բնավճար։
Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և նշել, որ կա կառավարության որոշում, որը չկատարել չեն կարող:
Երբ մարզպետը խնդրեց բացել ճանապարհը, ժամանակ տալ, որ հարցը քննարկվի կառավարությունում, գյուղացիներից մեկն ասաց.
«Դու սխալ ձեւ ես ասում: Դու պետք է ասես՝ գնացեք ձեր գործին, հանգիստ աշխատեք, մինչեւ ես ձեր հարցին լուծում տամ»:
Իսկ ճանապարհը փակած ձկնորսներին թե՛ մարզպետարանից, թե՛ ոստիկանները հորդորել էին դադարեցնել ակցիան ու բացել ճանապարհը:
Ավելի ուշ ճանապարհը բացվել է: Մարզպետարանի հետ նախնական պայմանավորվածության են եկել՝ քննարկել խնդիրը ու լուծումներ գտնել: Մարզպետն էլ պետք է հարցը բարձրացնի կառավարությունում: