Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Անասնաբուծությամբ զբաղվողները, որ դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, բողոքի ակցիա են անցկացնում Արմավիրի եւ Արարատի մարզերում:Անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց սակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք խնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ գյուղացիներ փակել են Երեան-Արարատ մայրուղին: Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել: