Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեւան- Երեւան ավտոմայրուղին՝ Գագարին գյուղի հատվածում երկու կողմից փակ է։ Այս անգամ ճանապարհն իրենց մեքենաներով փակել են ձկնորսները։ Պահանջը մեկն է՝ վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը։ Նշվում է, որ նրանք անգամ իրենց իրենց նավակներ են տեղակայել ճանապարհին, Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար անելով։
Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից եւ սառնարաններում պահեստավորել՝ դրանք արտահանելու և Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Նշված գործողությունների մասին տեղեկացել է Ազգային Անվտանգության Ծառայությունը, գնացել եւ կապարանակնքել է նրանց սառնարանները: Ավելին՝ ձկնորսները նշում են, որ ծառայության ներկայացուցիչները տուգանել են իրենց նաեւ առգրավել ձկնորսական ցանցերը։
Ավելի ուշ արդեն, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան, շաբաթ եւ կիրակի օրերին ձեւակերպել հարցերն ու խնդիրները եւ դրանք ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․