կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 18:16
Հասարակություն

Ձկնորսները Սևան-Երևան մայրուղին բացեցին․ պայմանավորվածություն են ձեռք բերել մարզպետի հետ

Ձկնորսները Սևան-Երևան մայրուղին բացեցին․ պայմանավորվածություն են ձեռք բերել մարզպետի հետ

Բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ ինչ կարգը գործում է և մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել, դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների կողմից Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն։

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առանց ավելորդ բորբոքվածության, հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին իրենք բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում են, կձևակերպեն թղթի վրա և կփոխանցեն Շրջակա միջավայրի նախարությանը և պատասխանատուները կփորձեն պատասխանել։ Հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին էլ կան, հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր էլ կան, որոնք միգուցե որոշակի ժամանակ պահանջեն։ Մեր բնակիչների բոլոր հարցերին, կարծում եմ նախարարությունը սպառիչ պատասխան կտա»,- ընդգծեց Սանոսյանը։

Նշենք, որ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին։  2020թ․-ի հունիսի 18-ի Կառավարության  որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել,  բայց  միայն այն դեպքում, երբ ձուկը  500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։

Գնել Սանոսյանը  հավելեց, որ մի քանի անգամ մարզպետարանում ձկնորսների հետ քննարկում եղել է նոր որոշման վերաբերյալ։

Ըստ ձկնորսների՝ այսօր նրանք տուգանվել էին, նրանց ձկնորսական ցանցերն էին  առգրավվել, այդ պատճառով էլ փակել էին մայրուղին։