|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Անկարան կընդունի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը:
Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սևծովյան տարածաշրջանի մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
«Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, կքննարկվեն վրաց-թուրքական ռազմավարական գործընկերության և օրենսդրական հարաբերությունների խորացման հարցերը»,- նշել են վրացական խորհրդարանի մամուլի ծառայությունից:
Ըստ մամուլի ծառայության՝ սա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է, որի ընթացքում կողմերը հնարավորություն ունեն քննարկելու տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ ռազմավարական գործընկերության կարևոր ասպեկտները և համագործակցության ամրապնդման հետագա քայլերը: