Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, որոնց շրջանակում նախատեսվում է քննարկել փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման, ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման, երկու երկրներում իրականացվող ծրագրերին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները:
Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:
2022 թվականի մարտի 10-28-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին տաղավարով։ Հայաստանի ցուցադրության ընթացքում տեղի է ունեցել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակության այցը տաղավար՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը` Շարժայի ժառանգության ինստիտուտ: