|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 3-ից 4-ը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կայացել է ՀՀ Լոռու մարզի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վանաձորի, Ալավերդու և Ախթալայի քաղաքային համայնքների ղեկավարները, մարզպետարանի և համայնքային զարգացման ծրագրերի, տուրիզմի, կրթության և մշակույթի հարցերով փորձագետներ: Այցն իրականացվել է Լոռու մարզի և Աջարիայի ԻՀ միջև համագործակցության մասին 2014թ. ստորագրված պայմանագրի դրույթների հիման վրա:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի, Գերագույն խորհրդի /խորհրդարան/ նախագահ Դավիդ Գաբաիձեի, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովի, Քոբուլեթի համայնքի ղեկավար Սուլխան Եվգենիձեի, Աջարիայի ԻՀ մշակույթի, կրթության և սպորտի, գյուղատնտեսության, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների ղեկավարների, Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Թամազ Թուրմանիձեի հետ: Պատվիրակությունն այցելել է գյուղատնտեսական փորձարարական կենտրոն:
Կազմակերպվել է տնտեսական և զբոսաշրջային ոլորտների ներկայացուցիչների ընդլայնված երկկողմ հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Բոլոր հանդիպումներում և քննարկումներում կողմերը կարևորել են հայ-վրացական համագործակցության շրջանակներում տնտեսական, մշակութային, զբոսաշրջության, երիտասարդական շփումների ոլորտներում ապակենտրոնացված կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի և միջոցառումների նախաձեռնումը:
Պատվիրակությունն այցելել է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցի, ինչպես նաև հանդիպումներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: