Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը փետրվարի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում Շենթոփը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացումը և հիմնական մարտահրավերները ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։
Վրաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մայիսի 21-ին։ Երկրները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության, կրթության ոլորտներում և միմյանց համարում են ռազմավարական կարևոր գործընկերներ։
Թուրքիան Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է։ Վրաստանի և Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի սկզբից կազմել է մոտ 1,9 մլրդ դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 14,8%-ը։
Հարևան երկրների միջև առևտրաշրջանառությունը, 2020 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ, աճել է 32,6%-ով։