|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և միջազգային փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է «ՀՀ ԿԳ նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի ընթացքը, որն իրականցվում է ԿԳ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNECEF) համագործակցությամբ:
«Կրթության ոլորտի կարողությունների և հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է: Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- ասել է Աշոտյանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ծրագրի հետ կապված նշել է, որ արդեն ավարտվել է առկա վիճակի հետազոտությունն ու վերլուծությունը: «Այժմ միջազգային փորձագետները ԿԳՆ աշխատակազմի հետ համատեղ աշխատում են առաջարկությունների ու դրանից բխող գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Վերջնական մշակումից հետո ծրագիրը կհրապարակվի»,- ասել է նա: