Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայումս չի հաստատում կամ չի մեկնաբանում այն տեղեկությունները, թե Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է գնել 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել Անկարային հասանելի այս տեսակի ամերիկյան մոտ 80 ինքնաթիռ. հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մենք հրապարակայնորեն չենք հաստատում կամ մեկնաբանում զենքի վաճառքի առաջարկը, քանի դեռ Կոնգրեսը դրա մասին պաշտոնապես չի տեղեկացվել»,- նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու՝ Անկարայի մտադրության մասին: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն այն դեռ ուսումնասիրվում է պետդեպարտամենտի և Պենտագոնի համապատասխան պետական գերատեսչության կողմից, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկա և զենք մատակարարելու համար:
Միևնույն ժամանակ, Reuters-ը հիշեցրել է, որ այդ կառույցների հնարավոր հաստատումից հետո գործարքը կարող է արգելափակվել Կոնգրեսում: Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Վաշինգտոնի վարչակազմին՝ ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի գնման հետ: