Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկարան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ F-16 կործանիչներ գնելու հարցով, քանի որ դուրս է մնացել F-35 ծրագրից ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման պատճառով. կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անցյալ ամիս Թուրքիան նամակ էր ուղարկել՝ խնդրելով 40 F-16 ինքնաթիռ և 80 արդիականացման հավաքածու, քանի որ 2019-ին նրան F-35 ծրագրից դուրս թողեցին՝ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռք բերման պատճառով․ հայտնում է Deutsche Welle-ն:
Նշենք, որ Էրդողանի խոսնակն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Անկարան հնարավոր է Վաշինգտոնից խնդրի F-35 կործանիչ ծրագրի համար արդեն վճարած գումարը օգտագործել F-16 ինքնաթիռներ գնելու և արդիականացնելու համար:
«F-16-ի գնումը, իհարկե, կապված է F-35-ի խնդրի հետ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Թուրքիային առաջարկել է վաճառել F-16 կործանիչներ՝ ավիապարկի արդիականացման համար:
Տարիների ընթացքում Թուրքիան 1,4 մլրդ դոլար է վճարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ ստեղծելու և արտադրելու համար, սակայն Անկարան 2019-ից դուրս է մնացել ծրագրից ռուսական Ս-400-ներ գնելուց հետո, իսկ Վաշինգտոնը վկայակոչել է պաշտպանական համակարգերի անվտանգության հետ կապված մտահոգությունները:
«Մենք ասել ենք, որ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր երկրի պաշտպանական կարիքները բավարարելու համար»,- ասել է Էրդողանը: Նա միաժամանակ կրկնել է, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Թուրքիային 1.4 մլրդ դոլարի դիմաց:
«Մենք աշխատում ենք մեր օդուժի հետագա զարգացման վրա` առկա F-16 ինքնաթիռների արդիականացումից մինչև F-16-ի նոր, լրացուցիչ գնումներ»,- ավելացրել է Թուրքիայի ղեկավարը: