|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում արձագանքել է ռեփեր Քանյե Ուեսթի գրառմանը, որում հայտարարել է իր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
Գրառմանն ի պատասխան՝ Մասկը նշել է. «Ես լիովին աջակցում եմ քեզ»։
Հիշեցնենք՝ Ուեսթն իր՝ նախագայի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարել է դեռևս 2015-ին: Այդ ժամանակ նա հավաստիացրել էր, որ մասնակցելու է 2020-ի ընտրություններին: Այնուամենայնիվ, թեկնածուների գրանցման ժամկետներն արդեն ավարտվել են: Աշնանը կայանալիք ընտրություններում այդ պաշտոնի համար կպայքարեն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Նշենք՝ Քանյե Ուեսթն հայ հայտնի հեռուսստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է։