Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում սպառնալիքները վերացնելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին: Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այլևս չի հանդուրժի Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների սպառնալիքը և պատրաստ է ինքնուրույն լուծել այս հարցը:
«Մեր բանակի վրա հարձակումները և Սիրիայում ահաբեկիչների վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը: Մենք մոտ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Սիրիայից բխող սպառնալիքները ինքնուրույն վերացնելու համար»,- ընդգծել է Էրդողանը ազգին ուղղված ուղերձում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Թուրքիան ավելի է ակտիվացել Սիրիայում. վերջին շրջանում հաճախ են ստացվում «թուրքական շարասյուների վրա հարձակումների մասին» լուրեր: Կիրակի թուրքերը հայտնել էին 1 զոհի և 3 վիրավորի մասին, իսկ երեկ արդեն Թուրքիան հայտարարեց Սիրիայի հետ սահմանակից թուրքական Քարքամիշ քաղաքի ռմբակոծության մասին՝ դրա մեղքը դարձյալ բարդելով քրդերի վրա, թեև քրդական ուժերը հերքել են: