|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների չի ձգտում Ուկրաինայի արևելքում:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների է ձգտում Ուկրաինայի դեմ, բայց ռուսական զորքերի տեղափոխումը դեպի ուկրաինական սահմանը վտանգ է ստեղծում հակամարտության զարգացման համար»,- ասել է Լե Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում:
Արևմտյան տերությունները, հատկապես՝ ԱՄՆ–ը, անհանգստություն էին հայտնել և ՌԴ–ին մեղադրել Ուկրաինայի դեմ պատերազմի պատրաստվելու մեջ՝ միևնույն ժամանակ զինելով և պատրաստելով ուկրաինական բանակը։ ՌԴ–ն հերքել է նմանատիպ մեղադրանքները։